Քիմիա անհատական աշխատանք, Uncategorized

Օքսիդներ

Այն բարդ նյութերըորոնք կազմված են երկու տարրի ատոմներիցորոնցից մեկը թթվածինն էկոչվում են օքսիդներ:

Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:

Օրինակ

ածխածինը՝ (𝐶)ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ 𝐶𝑂2:

պղինձը՝ (𝐶𝑢) –ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ 𝐶𝑢𝑂:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:


Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.

 –պինդ՝ 𝑃2𝑂5

– հեղուկ՝ 𝐻2𝑂

– գազ՝ 𝐶𝑂2 

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգըջուրըշաքարավազըածխաթթու գազը։

Advertisement