Պատմություն

Հոկտեմբերի 18-22, առաջադրանք 6

  • Գրավոր ներկայացնել XVIII-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները:
  • Հիմնավորիր գաղութահայ կենտրոնների առաջացման պատճառները
  • Գրավոր պատմիր Հովսեփ Էմինի և նրա գործունեության մասին:
  • Ներկայացնել Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը:
  • Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:

Պատմություն

Պատմություն

Ներկայացնել միջնադարյան կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի պատմություն, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս Հայոց պատմության պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

Միջնադարյան 10 նոր հասկացությունների սահմանում:

Միջնադարյան գրականություն, սկիզբ է առել ուշ անտիկ շրջանում (4- 5-րդ դարեր), իսկ ավարտվել 15-րդ դարում: Ամենահին աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետագայում միջնադարյան գրականության զարգացման վրա, դարձել են քրիստոնեական Ավետարանը (1-ին դար), Ամբրոսիոս Մեդիոլանցու կրոնական փառաբանության երգերը (340– 397 թվականներ), Ավրելիոս Օգոստինիոսի աշխատությունները («Խոստովանություն»400 թվական, «Աստծո քաղաքի մասին», 410- 428 թվականներ), Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսի կողմից Աստվածաշնչի թարգմանությունը լատիներեն, (մինչև 410 թվականը), Լատինական եկեղեցու հայրերի և վաղ դպրության փիլիսոփաների այլ աշխատանքներ: Միջնադարյան գրականության ծագումն ու զարգացումը որոշվում է երեք հիմնական գործոններով՝ ժողովրդական արվեստի ավանդույթներ, անտիկ աշխարհի և քրիստոնեության մշակութային ազդեցություն:

Իր զարգացման գագաթնակետին միջնադարյան արվեստը հասել է 1213-րդ դարերում: Այդ ընթացքում դրա գլխավոր ձեռքբերումը դարձավ գոթական ճարտարապետությունը (Փարիզի Աստվածամոր տաճարը), ասպետական գրականությունը, հերոսական էպոսը: Միջնադարյան գրականության անկումը և անցումը որակապես նոր փուլ՝ Վերածնունդ (Ռենեսանս), Իտալիայում տեղի է ունեցել 14-րդ դարումԱրևելյան Եվրոպայի այլ երկրներում` 15-րդ դարում: Այս անցումը կատարվում է, այսպես կոչված միջնադարյան քաղաքի բանահյուսության միջոցով, որը գեղագիտական առումով լիովին միջնադարյան բնույթ ունի և ապրում է իր ծաղկումը 14- 15-րդ դարերից մինչև 16-րդ դարը:

Ներկայացնել, բնութագրել միջնադարյան արքաներից:

Բագրատունիներհայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարովԲագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին: Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհներից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս:

Ներկայացնել միջնադարյան մշակութային ներկայացուցիչներից մեկին, ճարտարապետական կոթողներից որևիցե մեկի մասին:

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։

Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Ֆրեդերիկ Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։

Հայկական ճարտարապետության հուշարձաններից ԶվարթնոցըԳեղարդավանքըՀաղպատըՍանահինըՆորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

Ներկայացնել միջնադարում մարդկային ձեռքբերումները:

Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը) սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը: Միջնադարը իր հերթին բաժանվում է ՎաղԲարձր և Ուշ միջնադարերի:

Բնակչության նվազումըապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում: Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանում, ներառյալ տարբեր գերմանական ժողովուրդների, ձևավորեցին նոր թագավորություններ քայքայված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում: Յոթերորդ դարում Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ, անցան Օմայյան խալիֆայության տիրապետությանը, որը իսլամական կայսրություն էր, որն իր տարածքները նվաճել էր Մուհամմադ մարգարեի հետևորդների գլխավորությամբ: Չնայած տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ հասարակության մեջ և քաղաքական կառուցվածքում, Դասական Անտիկ դարաշրջանից անցումը դեռ չէր ավարտվել: Դեռևս Բյուզանդական կայսրությունը մնում էր հզոր տերություն: Կայսրության իրավունքի կոդը` Կորպուս յուրիս ցիվիլիսը կամ «Հուստինիանուսի կոդը» վերահայտնաբերվեց Հյուսիսային Իտալիայում 1070 թվականին և լայնորեն կիրառվեց Միջնադարում: Արևմուտքում շատ թագավորություններ պահպանեցին հռոմեական ինստիտուտները: Շարունակվեցին բազմակրոն եվրոպացիների քրիստոնեացման գործընթացները: Ֆրանկները, 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին Կարոլինգների ժամանակ հիմնադրեցին Կարոլինգյան կայսրությունը: Այն ներառում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, սակայն հետագայում անկում ապրեց բազմաթիվ քաղաքացիական պատերազմների և արտաքին թշնամու ներխուժումների արդյունքում: Արտաքին թշնամիներն էին վիկինգները հյուսիսից, Հոները արևելքից և Սարակինոսները հարավից:

Բարձր միջնադարի ժամանակ, որը սկսեց 1000 թվականից հետո, Եվրոպայի բնակչությունը սկսեց աճել նոր տեխնոլոգիական և գյուղատնտեսական նորամուծություններից հետո, ինչին նպաստեց նաև կլիմայի տաքացումը: Զարգացում ապրեց կալվածատիրությունը, որի ժամանակ հողը պատկանում էր կալվածատերերին և գյուղացիները նրանց վարձու աշխատողներն էին, և ֆեոդալիզմըԽաչակրաց արշավանքները սկսվեցին 1095 թվականին, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները նպատակ ունեին ազատել Սուրբ Երկիրը մուսուլմաններից: Թագավորները դարձան կենտրոնացված ազգային պետությունների ղեկավարներ, մեծացնելով հանցագործությունները և բռնությունները: Ինտելեկտուալ կյանքը նշանավորվեց Սխոլաստիկայի, փիլիսոփայության ճյուղ, որը ենթարկվում էր աստվածաբանությանը, և համալսարանների հիմնադրմամբ: Թովմա Աքվինացու տեսությունը, Ջոտտո դի Բոնդոնեի նկարները, Դանթեի և Չոսերի պոեմները, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը և տաճարների Գոթական ճարտարապետությունը Բարձր միջնադարի գլխավոր ձեռքբերումներից էին:

Ուշ միջնադարը նշանավորվեց որոշ դժվարություններով, ներառյալ սովը, համաճարակը և պատերազմը, ինչի արդյունքում զգալիորեն նվազեց Եվրոպայի բնակչությունը: Միայն 1347-ից 1350 թվականներին Սև մահը սպանեց եվրոպացիների մոտ մեկ երրորդին: Վեճերը, հերետիկոսությունը և Կաթոլիկ եկեղեցու պառակտումը զուգորդվեց ներպետական հակամարտությամբ, քաղաքացիական պայքարով և թագավորությունների տարածքներում գյուղացիական ապստամբություններով: Եվրոպայի հասարակության մեջ մշակութային և տեխնոլոգիական զարգացումները սկիզբ դրեցին վաղ ժամանակակից ժամանակաշրջանին: