- Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում որն է հեղուկ.
ա. շաքարը բ. թթվածինը (գ. բուսական յուղ) դ. կավիճը - Ստորև թվարկվածներից որն է անկենդան մարմին.
ա. ձին, բ. ծաղկած ծառը (գ. արձանը) դ. երեխան - Դիտելիս նյութի որ հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել.
(ա. ագրեգատային վիճակ), բ. խտություն, գ. էլեկտրահաղորդականություն, դ.ջերմահաղորդականություն:
քիմիա
1.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:
բենզինը և ջուրը անհամասեռ են և հնարաոր է բենզինը ջրից առանձնացնել։
2. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը
բ) պղնձի սեւանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը։
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը դ) բաժակի կոտրվելը։
3.Ստորեւ թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա եւ ստացվում է բնական հումքի վերամշակումից.ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին։
դ) օղին։
4.Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորումբ) բյուրեղացում գ) զտում
դ) գոլորշիացում։
դ) գոլորշիացում։
5. Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները եւ քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե, էն, էս, պէ, կուպրում, ֆեռում, արգենտում:
կուպրում-պղինձ
ֆեռում—երկաթ
արգենտում-արծաթ
6. Նեոնի ատոմի զանգվածը` m0(Ne) = 3,32*10–23 գ է : Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:
m0 = 3,3210–23 : 1,66*10-23= 20
7.Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետևյալ բանաձևերով արտահայտվող նյութերում.
ա) CaF2
40:19×2=40:28:19
բ) CH4
12:1×4=12:4:1=3:1
1×2:16=2:16=1:8
8․Հաշվե՛ք P2O5, Fe3O4 , նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:
P2O5
Fe3O4
9.Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445*10-23 գ է: Որքա՞ն է այդ նյութի
հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Mr= 6,6445×1023 գ/ 1,66•10-24
11.Որոշել 12,25, 29 ,32 կարգաթվերով տարրերի միջուկում նեյտրոնների ,պրոտոնների , էլեկտրոնների թիվը,նշելով դրանց դիրքը պարբերական համակարգում։
12 Մագնեզիում
էլեկտրոններ- -12, բացասական լիցք
միջուկի լիցքը-12, դրական լիցք
պրուտոններ-12, դրական լիցք
նեյտրոններ=24-12=12, լիցք չունեն:
Երկրաչափություն
Առաջադրանք 2,4,6,7,8,10 գ) n=10 (n-2).180 (10-2).180=8.180=1440 բ)n=6 (n-2).180 (6-2).180=4.180=720 n=4 (4-2).180/4=90 n=5 (5-2).180=108 (n-2).180=540 n-2=540/180 n-2=3 n=5 (4-2).180=360 L+L+L+L-40=360 4L-40=360 L=100 L-40=60
Պատմություն
Ներկայացնել միջնադարյան կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:
Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի պատմություն, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս Հայոց պատմության պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.
- Հնագույն շրջան – անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը
- Հին շրջան – Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն
- Միջնադար – քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար)
- Նոր շրջան – սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։
- Նորագույն շրջան – ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Արցախի պատմությունը
Միջնադարյան 10 նոր հասկացությունների սահմանում:
Միջնադարյան գրականություն, սկիզբ է առել ուշ անտիկ շրջանում (4- 5-րդ դարեր), իսկ ավարտվել 15-րդ դարում: Ամենահին աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետագայում միջնադարյան գրականության զարգացման վրա, դարձել են քրիստոնեական Ավետարանը (1-ին դար), Ամբրոսիոս Մեդիոլանցու կրոնական փառաբանության երգերը (340– 397 թվականներ), Ավրելիոս Օգոստինիոսի աշխատությունները («Խոստովանություն», 400 թվական, «Աստծո քաղաքի մասին», 410- 428 թվականներ), Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսի կողմից Աստվածաշնչի թարգմանությունը լատիներեն, (մինչև 410 թվականը), Լատինական եկեղեցու հայրերի և վաղ դպրության փիլիսոփաների այլ աշխատանքներ: Միջնադարյան գրականության ծագումն ու զարգացումը որոշվում է երեք հիմնական գործոններով՝ ժողովրդական արվեստի ավանդույթներ, անտիկ աշխարհի և քրիստոնեության մշակութային ազդեցություն:
Իր զարգացման գագաթնակետին միջնադարյան արվեստը հասել է 12–13-րդ դարերում: Այդ ընթացքում դրա գլխավոր ձեռքբերումը դարձավ գոթական ճարտարապետությունը (Փարիզի Աստվածամոր տաճարը), ասպետական գրականությունը, հերոսական էպոսը: Միջնադարյան գրականության անկումը և անցումը որակապես նոր փուլ՝ Վերածնունդ (Ռենեսանս), Իտալիայում տեղի է ունեցել 14-րդ դարում, Արևելյան Եվրոպայի այլ երկրներում` 15-րդ դարում: Այս անցումը կատարվում է, այսպես կոչված միջնադարյան քաղաքի բանահյուսության միջոցով, որը գեղագիտական առումով լիովին միջնադարյան բնույթ ունի և ապրում է իր ծաղկումը 14- 15-րդ դարերից մինչև 16-րդ դարը:
Ներկայացնել, բնութագրել միջնադարյան արքաներից:
Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին: Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհներից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս:
Ներկայացնել միջնադարյան մշակութային ներկայացուցիչներից մեկին, ճարտարապետական կոթողներից որևիցե մեկի մասին:
Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Ֆրեդերիկ Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։
Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։
Ներկայացնել միջնադարում մարդկային ձեռքբերումները:
Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը) սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը: Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի:
Բնակչության նվազումը, ապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում: Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանում, ներառյալ տարբեր գերմանական ժողովուրդների, ձևավորեցին նոր թագավորություններ քայքայված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում: Յոթերորդ դարում Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ, անցան Օմայյան խալիֆայության տիրապետությանը, որը իսլամական կայսրություն էր, որն իր տարածքները նվաճել էր Մուհամմադ մարգարեի հետևորդների գլխավորությամբ: Չնայած տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ հասարակության մեջ և քաղաքական կառուցվածքում, Դասական Անտիկ դարաշրջանից անցումը դեռ չէր ավարտվել: Դեռևս Բյուզանդական կայսրությունը մնում էր հզոր տերություն: Կայսրության իրավունքի կոդը` Կորպուս յուրիս ցիվիլիսը կամ «Հուստինիանուսի կոդը» վերահայտնաբերվեց Հյուսիսային Իտալիայում 1070 թվականին և լայնորեն կիրառվեց Միջնադարում: Արևմուտքում շատ թագավորություններ պահպանեցին հռոմեական ինստիտուտները: Շարունակվեցին բազմակրոն եվրոպացիների քրիստոնեացման գործընթացները: Ֆրանկները, 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին Կարոլինգների ժամանակ հիմնադրեցին Կարոլինգյան կայսրությունը: Այն ներառում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, սակայն հետագայում անկում ապրեց բազմաթիվ քաղաքացիական պատերազմների և արտաքին թշնամու ներխուժումների արդյունքում: Արտաքին թշնամիներն էին վիկինգները հյուսիսից, Հոները արևելքից և Սարակինոսները հարավից:
Բարձր միջնադարի ժամանակ, որը սկսեց 1000 թվականից հետո, Եվրոպայի բնակչությունը սկսեց աճել նոր տեխնոլոգիական և գյուղատնտեսական նորամուծություններից հետո, ինչին նպաստեց նաև կլիմայի տաքացումը: Զարգացում ապրեց կալվածատիրությունը, որի ժամանակ հողը պատկանում էր կալվածատերերին և գյուղացիները նրանց վարձու աշխատողներն էին, և ֆեոդալիզմը: Խաչակրաց արշավանքները սկսվեցին 1095 թվականին, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները նպատակ ունեին ազատել Սուրբ Երկիրը մուսուլմաններից: Թագավորները դարձան կենտրոնացված ազգային պետությունների ղեկավարներ, մեծացնելով հանցագործությունները և բռնությունները: Ինտելեկտուալ կյանքը նշանավորվեց Սխոլաստիկայի, փիլիսոփայության ճյուղ, որը ենթարկվում էր աստվածաբանությանը, և համալսարանների հիմնադրմամբ: Թովմա Աքվինացու տեսությունը, Ջոտտո դի Բոնդոնեի նկարները, Դանթեի և Չոսերի պոեմները, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը և տաճարների Գոթական ճարտարապետությունը Բարձր միջնադարի գլխավոր ձեռքբերումներից էին:
Ուշ միջնադարը նշանավորվեց որոշ դժվարություններով, ներառյալ սովը, համաճարակը և պատերազմը, ինչի արդյունքում զգալիորեն նվազեց Եվրոպայի բնակչությունը: Միայն 1347-ից 1350 թվականներին Սև մահը սպանեց եվրոպացիների մոտ մեկ երրորդին: Վեճերը, հերետիկոսությունը և Կաթոլիկ եկեղեցու պառակտումը զուգորդվեց ներպետական հակամարտությամբ, քաղաքացիական պայքարով և թագավորությունների տարածքներում գյուղացիական ապստամբություններով: Եվրոպայի հասարակության մեջ մշակութային և տեխնոլոգիական զարգացումները սկիզբ դրեցին վաղ ժամանակակից ժամանակաշրջանին:
Մայրենի
Բարև ձեզ։Ես Գեղամ Ներսիսյան եմ։Ես ամեն առավոտյան ըմպում եմ թեյ:
Կենսաբանություն
Ես ամեն օր մասնակցում եմ տեսադասերի և երբ ավարում եմ կատարում եմ իմ դասերը։Հետո դուրս եմ գալիս մեր այգի և տատիկիս հետ հավագում ենք բանջար։Հետո ես և քույրիկս բակում խաղեր ենք խաղում։Հետո ես մի փոքր զբաղվում եմ համակարգչով։Հետո մենք՝ես,քույրիկս և մայրիկս դիտում ենք հեռուստացույց։Հետո երբ հայրիկս աշխատանքից գալիսա ես և հայրիկս իրար հետ գնում ենք մեր հողամաս։Ես գնում եմ WSHU SANDA-ի և իմ պարապունքները կատարում եմ տանը։Ամեն գիշեր ես գիրք եմ կարդում։Իմ մարզական ժամը 06:00-07:30։Լու ցկիներով տրամաբանական խաղեմ խաղում։Ընտանիքիս հետ լոտո եմ խաղում։Ես նրանց կառաջարկ եմ լու ցկիներով տրամաբանական խաղ խաղան։Ընթանրապես ես զբաղվում եմ INSTAGRAM-ով,բայց հիմա կոռոնա վիռուսի մասին եմ կարդում կայքերից։Իմ կարդացած ԱԼԵԿՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ-ի ԿՈՄՍ ՄՈՆՏԵ ՔՐԻՍՏՈ պատմվածքը։Դիտում եմ FARSAJ ֆիլմը։Ես, քույրիկս և մայրիկս դիտում ենք “Կինստագրամ,,”Փափուկ խաղալիք,, և “Հարս չկա,,։Մենք քննարկում ենք կոռոնա վիռուսի մասին։Ես իմ բադիկին եմ կերակրում, լողացնում և խաղում եմ նրա հետ։
Կենսաբանություն

Ձվի 7 օգտակար հատկություն, որոնց մասին քչերը գիտեն:
1. Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:
2. Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
3. Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար:
4. Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:
5. Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:
6. Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:
7. Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:
Երկենցաղներ
Երկկենցաղներ (լատ.՝ Amphibia), չորքոտանի ողնաշարավոր կենդանիների դաս, որն ներառում է սալամանդրերին, տրիտոններին, գորտերին, դոդոշներին և այլն։

Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։
Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։
Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։
Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։
Գորտ
Գորտի հետևը վերջույթները երկար են, որի շնորհիվ տեղաշարժվում են ցատկումներով: