Քիմիա անհատական աշխատանք, Uncategorized

Օքսիդներ

Այն բարդ նյութերըորոնք կազմված են երկու տարրի ատոմներիցորոնցից մեկը թթվածինն էկոչվում են օքսիդներ:

Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:

Օրինակ

ածխածինը՝ (𝐶)ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ 𝐶𝑂2:

պղինձը՝ (𝐶𝑢) –ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ 𝐶𝑢𝑂:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:


Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.

 –պինդ՝ 𝑃2𝑂5

– հեղուկ՝ 𝐻2𝑂

– գազ՝ 𝐶𝑂2 

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգըջուրըշաքարավազըածխաթթու գազը։

Advertisement
Uncategorized, քիմիա

Քիմիա

  • քանի՞  միլիոն  օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը
  • որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները
  • ինչպիսի՞  քիմիական  կապ  է  առկա  օրգանական  նյութերի մոլեկուլներում  
  • որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչու՞  են  են  այդպես  անվանում
  • ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  առաջացնում  կենսական  տարրերը
  • ի՞նչ  նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ
  • ի՞նչ  է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական)
  • որո՞նք  են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները
  • ինչու՞  է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> 
  • ինչպիսի՞  նյութեր  են  պոլիմերները, օրինակներ:
Uncategorized

1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.

1) տարբեր ատոմների համախումբ է


2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է

3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբ է

4) որոշակի տեսակի ատոմների համախումբ է

2. Կալցիումի օքսիդը կազմված է կալցիում եւ թթվածին տարրերի ատոմներից: Ի՞նչ նյութ է այն.1) պարզ նյութ2) միատարր միացություն 3) բարդ նյութ4) նյութերի խառնուրդ

3. Ո՞ր շարքի զույգ նյութերն են ոչ մետաղական.1) ծծումբը եւ սնդիկը2) բրոմը եւ նատրիումը 3) ծծումբը եւ բրոմը4) ածխածինը եւ ցինկը

4.Ինչու՞ է օզոնը (O3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետեւ. 1) առաջանում է ամպրոպների ժամանակ2) առաջանում է մեկ տարրի ատոմներիցառաջանում է մեկ տարրի ատոմներից3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից 4) գազ է

5.Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ միացություններում.ա) HJ, H2Se, SeH2, SiO2  բ) BaO, N2O5, P2O5, CO2գ) H3PO4, H2SiO3, HPO3, NaNO3

ա)H+1 J-1, H2+1 Se-2,  Si+4O2-2,

բ)Ba+2O-2, N2+5O5-2,P2+5O5-2,C+4O2-2,

գ)H3+1P+5O4-2,H2+1Si+4O3-2,H+1P+5O3-2,Na+1N+5O3-2

Uncategorized

Սեյսմիկ Ալիքներ

Սեյսմիկ ալիքները երկրի կամ առաձգական այլ մարմիններով տարածվող էներգիայի ալիքներն են, որոնք առաջանում են երկրաշարժերի, պայթեցումների և մեխանիկական հարվածների հետևանքով։ Ուժեղ երկրաշարժերի օջախների մոտ, վայրկյանի տասներորդ մասի տատանման պարբերության դեպքում սեյսմիկ ալիքները ձեռք են բերում կործանիչ ուժ։ Ըստ տատանման բնույթի սեյսմիկ ալիքները լինում են երկայնակի և լայնակի, որոնք միասին կոչվում են ծավալուն։

Երկայնակի ալիքները բնութագրվում են միջավայրի մասնակի շեղումով սեյսմիկ ալիքի ուղղությամբ, իսկ լայնակին՝ մասնակի շեղումով սեյսմիկ ալիքին ուղղահայաց ուղղությամբ։ Նրանց ամպլիտուդի նվազումը համասեռ և իզոտոպ միջավայրերում հակադարձ համեմատական է հեռավորությանը։ Երկայնակի ալիքների արագությունը մեծ է լայնակի ալիքների արագությունից և հասնում է մինչև 8 կմ/վ-ի։ Միջավայրի բաժանման սահմանի առկայության դեպքում Երկրի մակերևույթին մոտ առաջանում են տարբեր տեսակի մակերևութային ալիքներ, որոնց ամպլիտուդի նվազումը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսու արմատին։ Այդ պատճառով, հեռակա երկրաշարժերից առաջացած ալիքների մեջ ամպլիտուդի մեծությամբ իշխողը մակերևութային ալիքներն են։ Ըստ խորության Երկրի հատկությունների փոփոխման պատճառով փոխվում է նաև ծավալային ալիքների տարածման արագությունը, որը հնարավորություն է տալիս Երկրի ներսում հայտնաբերել մի շարք պատյաններ և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։